Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Նիկոլն ու իր սրտի օլիգարխը, մեծ հաշվով, թքած ունեն ձեզ վրա. Ռոբերտ Մելքոնյան

Նիկոլն ու իր սրտի օլիգարխը, մեծ հաշվով, թքած ունեն ձեզ վրա. Ռոբերտ Մելքոնյան
13.09.2022 | 07:29

Ասում են՝ «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները գործադուլ են անում կառավարության շենքի դիմաց։ «Սուրմալուի» պայթյունից հետո Քրիստափորի փողոցի մի հատվածի երթևեկությունը փակ էր, հետո միակողմանի բացվեց:


Փողոցի միակողմանի փակ լինելու և այլ խնդիրների պատճառով «Փեթակում» և «Սուրմալուի» գործող հատվածում առևտուրը շատ բարդ ու դժվար է իրականացնել: Առևտրականները տուժում են, ինչի համար էլ բողոքում են։
Բայց ես չեմ հասկանում, թե ինչու են բողոքում և ինչի համար: Հավանաբար նրա համար, որ իրենց ընտրած իշխանությունն է, որ իրենք ժամանակին փողոցներ էին փակում «Երևան» տոնավաճառի վաճառականների և մյուսների հետ միասին, իսկ հետո ծպտուն անգամ չէին հանում:


Մեղադրեք ձեզ և նույն վճռականությամբ արեք այն, ինչ անում էիք չորս տարի առաջ: Կարո՞ղ եք:
Եվ հետաքրքիր է, որ պատերազմ եղավ, տասնյակ հազարավոր զոհեր, վիրավորներ, խեղանդամվածներ, գերիներ, անհայտ կորածներ, խայտառակ կապիտուլյացիա, տարածքային, նյութական, բարոյական կորուստներ, և այս մարդիկ ձայն չհանեցին, չընդվզեցին, չբողոքեցին, չմտահոգվեցին, որ Հայաստանի անվտանգությունն ու պաշտպանությունը խղճուկ կարգավիճակում են, ու թուրքերն արդեն մեր տան դռներն են թակում:


Իսկ հիմա արդեն իրենց անձնական շահի համար մտահոգվել են:
Նիկոլը, իր ողջ «ճիլոյի կամանդը», իր սրտի օլիգարխները ճիշտ են անում՝ դա դեռ քիչ է ձեզ:
Ձեզ ավելին է հասնում՝ ձեր անձնականին, ձեր ստամոքսին, ունեցվածքին, ձեր բնակարաններին ու տներին:
Արդար է ամեն ինչ:
Իսկ Նիկոլն ու իր սրտի օլիգարխը, մեծ հաշվով, թքած ունեն ձեզ վրա:
Եվ թքում են:

Դիտվել է՝ 9094

Մեկնաբանություններ